Բայրամովը՝ Միրզոյանին․ ՀՀ և Ադրբեջանի սահմանադրությունների միջև զուգահեռներն անընդունելի են

Բայրամովը՝ Միրզոյանին․ ՀՀ և Ադրբեջանի սահմանադրությունների միջև զուգահեռներն անընդունելի են

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, մեկնաբանելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը, ասել է, թե ՀՀ և Ադրբեջանի սահմանադրությունների միջև զուգահեռներն անընդունելի են։ Այդ մասին նա ասել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսում, գրում է APA-ն։

Ըստ Բայրամովի, Հայաստանի Սահմանադրությունը, օրենսդրական ակտերը և ՀՀ խորհրդարանի կողմից ընդունված այլ փաստաթղթերն, իբր, «տարածքային պահանջներ են պարունակում հարևան պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ»։

«Ադրբեջանի և Հայաստանի սահմանադրությունների միջև զուգահեռներ անցկացնելն անընդունելի է: Մենք հասկանում ենք, որ դա կարող է տարակուսանք առաջացնել մեր արտաքին գործընկերների մոտ: Մենք դա համարում ենք բացարձակապես անընդունելի և այդ մասին տեղեկացնում ենք մեր մյուս գործընկերներին»,- ասել է Բայրամովը։

Ըստ Բայրամովի, Ադրբեջանի սահմանադրության մեջ նման պահեր չկան։

«Դա գիտեն բոլոր միջազգային գործընկերները և ոչ ոք չի ընկալում այդ փաստարկները։ Կարծում եմ, ՀՀ իշխանություններն էլ գիտեն, որ դա անհիմն է»,–ասել է նա։

Միրզոյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար առջև բարձրաձայնել են դիրքորոշում, համաձայն որի՝ յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խնդիրներ ու խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար։ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում Սահմանադրության փոփոխությունները օրակարգի մաս չեն կազմում։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---