Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին․ Ժամկետի մասով առաջարկի ենք սպասում, գուցե՝ օգոստոսին

Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին․ Ժամկետի մասով առաջարկի ենք սպասում, գուցե՝ օգոստոսին

PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ–ում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, պատասխանելով ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի երևանյան համերգի մասին հարցին, ասել է, որ ժամկետի վերաբերյալ առաջարկի են սպասում կազմակերպության կողմից:

Նա նշել է, թե նախնական տպավորություն ունեն, որ համերգը կարող է օգոստոսին կայանալ։

«Համերգը հայտնի պատճառներով հետաձգվեց։ Այս տարվա ընթացքում մենք սպասում ենք կազմակերպությունից առաջարկի: Պետք է ժամկետների 3 տարբերակ առաջարկի, որից պետք է ընտրենք ամենանպատակահարմարը՝ այդ համերգը կազմակերպելու այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք եղել են»,- ասել է Անդրեասյանը՝ հավելելով, որ իրենք էլ պետք է որ շահագրգռված լինեն։

Սնուփ Դոգի երևանյան համերգի կայանալու էր 2023–ի սեպտեմբերի 23-ին, սակայն, չեղարկվեց Արցախում ադրբեջանական ագրեսիայի և Արցախի հայաթափման պատճառով։ Համերգի համար նախատեսված գումնարը նախապես վճարվել էր։

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---