Բայրամով․ Պայմանագրի վերաբերյալ ՀՀ պատասխանում դրական դինամիկա կա![]() 5 հունիսի 2024 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հաստատել է, որ Բաքուն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Հայաստանի պատասխանը։ Այդ մասին նա ասել է Հունգարիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում։ Նա ասել է, որ դրական դինամիկա է նկատվում, հայտնում է Turan.az-ը։ «Պատասխանի բովանդակությունը թույլ է տալիս եզրակացություն անել, որ բաց մնացող հարցերի քանակը նվազել է և դրական դինամիկա է նկատվում»,–ասել է Բայրամովը։ Նա չի պարզաբանել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։ Բայրամովը մեկ այլ դրական պահ է անվանել սահմանազատման մեկնարկը երկու երկրների միջև՝ Տավուշի և Ղազախի հատման վայրում։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին՝ ուղարկելով լրամշակված 9-րդ խմբագրությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |