«Սիներջիի» գործով 5 մեղադրյալի, այդ թվում` Սիմոնյանի հարսի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է

«Սիներջիի» գործով 5 մեղադրյալի, այդ թվում` Սիմոնյանի հարսի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է

PanARMENIAN.Net - «Սիներջի» ընկերության գործով անցնող 6 մեղադրյալից 5-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է: Նրանց թվում են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանն ու էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը:

Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանն ասել է, որ մեղադրյալներից մեկի՝ Ա.Ղ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է մեղսագրվող արարքը վերջինիս կողմից կատարված չլինելու հիմքով, իսկ մյուս 4 մեղադրյալի նկատմամբ՝ գործուն զղջալու հիմքով, գրում է Factor.am-ը։

«Նկատի ունենալով, որ ներքոնշյալ անձինք նախաքննության ընթացքում համագործակցել են քրեական հետապնդման մարմնի հետ, ամբողջությամբ ընդունել և չեն վիճարկել իրենց ներկայացված մեղադրանքները, դրանցում նկարագրված փաստական հանգամանքները՝ հսկող դատախազի կողմից նշված անձանց կողմից ներկայացված միջնորդությունների քննարկման արդյունքում, որոշումներ են կայացվել վերջիններիս նկատմամբ գործուն զղջալու հիմքով հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին»,–հայտնել են Դատախազությունից։

Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը:

Քննչական կոմիտեում քննվող գործը վերաբերում է Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար մրցույթում առերևույթ չարաշահումներ կատարելուն:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---