Միլլեր․ ԱՄՆ–ն մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության անդամների ձերբակալություններով

Միլլեր․ ԱՄՆ–ն մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության անդամների ձերբակալություններով

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է ԱՄՆ–ն խորապես մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության անդամների շարունակական ձերբակալություններով։

Նա այդպես է պատասխնել Ադրբեջանում նոր ձերբակալության՝ Abzas Media–ի գործով հայտնի լրագրող և տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեի կալանքի մասին հարցին։

«Այն անձինք, ովքեր օգտագործում են իրենց հիմնարար ազատությունները, ներառյալ իրենց կարծիքն արտահայտելու ազատությունը, դրա համար չպետք է ձերբակալվեն։ Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել անարդարացիորեն կալանավորված բոլոր անձանց և հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները»,–ասել է Միլլերը։

Բաքվի դատարանը 3 ամիս 20 օրով կալանավորել է տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեին Abzas Media–ի գործով, որի մի խումբ աշխատակիցներ մեղադրվում են կազմակերպված խմբի կազմում արժույթի մաքսանենգության համար։

Մարտի 6–ին Ադրբեջանի ոստիկանությունը ներխուժել է Toplum TV հեռուստաընկերության տարածք, խուզարկություններ է անցկացրել ե ձերբակալել լրագրողներ Էլմիր Աբասովին ե Արազ Ալիեին: Toplum TV-ն առցանց հեռուստատեսություն է, որը հայտնի է իր անկախ դիրքորոշմամբ: Իրավապահները պնդում են, թե տեղեկություն են ստացել այն մասին, որ Toplum TV հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է արեմտյան կազմակերպությունների կողմից:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---