Շրջիկ երաժիշտների գործունեությունը Երևանի փոքր կենտրոնում կարգելվի

Շրջիկ երաժիշտների գործունեությունը Երևանի փոքր կենտրոնում կարգելվի

PanARMENIAN.Net - Շրջանառության մեջ է դրվել Երևանի ավագանու որոշման նախագիծ, որով մայրաքաղաքի երեք հատվածում արգելվելու է շրջիկ երաժիշտների մշակութային գործունեության իրականացումը:

Դրանք են՝ Հանրապետության հրապարակը, Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա-Տերյան-Թումանյան փողոցներով պարփակված տարածքը, Հյուսիսային պողոտան և դրանց հարակից 100 մետր շառավղով տարածքները:

Հանրապետության հրապարակի, Հյուսիսային պողոտայի և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից շենքերի բնակիչները պարբերաբար դժգոհում են, որ տարածքում հնչող երաժշտությունը խաթարում է իրենց անդորրը, հայտնում է քաղաքապետարանը։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը շրջայց է կատարել նշված փողոցներով և գործունեություն իրականացնող երաժիշտներին իրազեկել սպասվող փոփոխությունների մասին:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---