Լիզինգ առանց տոկոսադրույքի՝ ֆերմերներին ու գործարարներին

Լիզինգ առանց տոկոսադրույքի՝ ֆերմերներին ու գործարարներին

PanARMENIAN.Net - Ակբա Լիզինգի և «Ցեպելին Արմենիայի» գործակցությամբ ֆերմերներն ու գործարարներն այսուհետ հնարավորություն կունենան համալրելու իրենց գյուղտեխնիկայի պարկն ու սարքավորումներն Ակբա Լիզինգի միջոցով՝ առանց տոկոսադրույքի։

«Հուշագիր ստորագրեցինք «Ցեպելին Արմենիա» ընկերության հետ և պետական ծրագրի շրջանակում տրամադրելու ենք առանց տոկոսադրույքի գյուղտեխնիկա և սարքավորումներ։ Ակբա Լիզինգը ներկայացված է Հայաստանի ամբողջ տարածքում և գյուղացիներն ու ֆերմերները, կազմակերպությունները կարող են դիմել և ստանալ լիզինգ առանց Երևան այցելելու»,- նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը։

«Նորագույն տեխնիկայի համալրումը մեծ կարևորություն ունի գյուղատնտեսների համար, քանի որ հիմնականում շարունակում են օգտագործել հին սարքավորումներ ու տեխնիկա, որոնք ներկայիս պայմաններում արդյունավետ չեն: Ժամանակն է փոխարինել այդ ամենը արդյունավետ, էներգախնայող ու տնտեսող սարքավորումներով, որը այս ծրագրի կարևորագույն նպատակներից է»,- նշել է «Ցեպելին Արմենիայի» գործածված և վարձակալությամբ սարքավորումների և մանրածախ վաճառքի ղեկավար Արման Ղազարյանը։

Շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրում է Հայաստանի գյուղտեխնիկայի մոտ 60%-ը։

«Ցեպելին Արմենիան» արդեն 20 տարի է, ինչ ներկայացնում է գյուղսարքավորումներ ու տեխնիկական լուծումներ, որոնք Ակբա Լիզինգի հետ գործակցության շնորհիվ հասցնում է սպառողներին։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է:

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---