Ավանեսյան․ Վիճակն աղետի գոտում կառավարելի է, որևէ բռնկում կամ շեղումներ չկան

Ավանեսյան․ Վիճակն աղետի գոտում կառավարելի է, որևէ բռնկում կամ շեղումներ չկան

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով աղետի գոտում համաճարակի վտանգին վերաբերող հարցին, ասել է, որ վիճակը կառավարելի է, որևէ բռնկում չկա:

«Այս պահին վիճակը կառավարելի է, որևէ բռնկում կամ շեղումներ չունենք։ Շարունակվելու են կանխարգելիչ աշխատանքները, որպեսզի պատկերը նույնական մնա»,-ասել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ աղետի գոտում ամենօրյա աշխատանքներ են տավում, ջրի հետազոտություններ են իրականացվում՝ հասկանալու համար մաքրման աշխատանքներից հետո ինչ ռիսկեր կան և ինչ պետք է արվի։

Նախարարը հավելել է, որ եթե վարակի կամ որևէ այլ խնդիր լինի, համակարգը բերված է պատշաճ մակարդակի։

Մայիսի 26–ի հորդառատ անձրևներից հեղեղումների և Դեբեդ գետի վարարման հետևանքով կա 4 զոհ, որոշ բնակավայրերի հետ կապ չկա։ Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---