Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը

Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը

PanARMENIAN.Net - Կիբերանտվանգության 50-ից ավելիմասնագետի մասնակցությամբ Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը։

Դրա նպատակը պետական հատվածի թվային համակարգի և acba digital-ի խոցելիությունների հայտնաբերումն ու կիբեռ և ֆինանսական հանցագործությունների կանխումն է։

«Մեր հաքերները փորձում են գտնել թերություններ մեր acba digital հավելվածում։ Նրանք պետք է գտնեն այն խոցելիությունները, որը մենք մինչ այս պահը չենք բացահայտել. դա միայն կբարելավի մեր համակարգի անվտանգությունը»,- նշել է Ակբա բանկի տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Վաղարշակ Իսկանդարյանը։

«Մինչև մրցույթը սկսելը, մենք սահմանել ենք «չի կարելիներ», որոնցով պետք է առաջնորդվեն մասնակիցները: Նպատակն այն է, որ այն խոցելիությունները, որոնք 24/7 փնտրում են թե՛ թուրքական, թե՛ ադրբեջանական հաքերները, թե՛ պարզապես տարբեր վարձկաններ, գտնենք և շտկենք դրանք։ Մասնակիցների համար սա նաև գումար աշխատելու ու փորձը բարելավելու միջոց է»,- նշել է Bug Bounty մրցույթի կիբեռանվտանգության մրցավար Ռուբեն Մուրադյանը։

Մրցույթի ավարտին մասնակիցները acba digital համակարգում չեն գտել խոցելիություններ, որոնք կարող են վտանգել հաճախորդների տվյալները։

Bug Bounty մրցույթի ընթացքում խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---