Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների

Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների

PanARMENIAN.Net - Ազգային ժողովոի պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկել է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը` առանց բացառությունների։ Նա օրենսդրական փոփոխությունների նախագծերը ներկայացրել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

ՀՀ գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքը 18 տարեկանն է, սակայն, որոշ բացառություններով,16 և 17 տարեկանում ևս անձը կարող է ամուսնանալ:

Պատգամավորն առաջարակում է հանել բոլոր այն կարգավորումները, որոնք վերաբերում են վաղ ամուսնություններին և անչափահաս ամուսիններին:

Հիմնական զեկուցողը նշել է, որ խնդիրը դեռևս 7-րդ գումարման խորհրդարանում է ուշադրության արժանացել, իրականացվել են ուսումնասիրություններ, շահագրգիռ բոլոր կողմերի հետ կազմակերպվել են քննարկումներ և խորհրդարանական լսումներ:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը համոզմունք է հայտնել, որ օրենսդրական առաջարկն անհրաժեշտ քայլ է, բայց ոչ բավարար, քանի որ կան ավանդույթներ, որոնք օրենսդրական կարգավորումից դուրս են:

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ևս կարևորել է փաթեթի ընդունումը։ Նա նշել է, որ սա առաջին քայլն է՝ ցույց տալու նաև պետության վերաբերմունքն այս երևույթի նկատմամբ:

«Պետությունն իր վերաբերմունքը պետք է արտահայտի այն հանգամանքի նկատմամբ, որ առնվազն չի խրախուսում երեխայի, մինչև 18 տարեկան անձի ամուսնությունը, բայց ինչպես կկառուցեն հարաբերությունները, դա իրենց կամարտահայտությունն է ինչպես մինչև 18 տարեկանը, այնպես էլ դրանից հետո»,- նշել է փոխնախարարը:

Օրենսդրական փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---