Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ

Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ

PanARMENIAN.Net - Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան ալիքում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև հայտարարությանը թյուրքական աշխարհի միավորման ու հզորացման մասին, նշել է, որ սա ևս մեկ անգամ վերահաստատում է այն փաստը, որ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով իրենց համար արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ, քանի որ իրենց ծրագրերի համաձայն՝ դա թյուրքական աշխարհը կապող օղակ է։

Ալիևն ասել է․ «Թյուրքական աշխարհի հզորացումն ու միավորումը թյուրքական աշխարհը և Թյուրքական պետությունների կազմակերպությունը կվերածի համաշխարհային մասշտաբով մեծ ուժի: Որովհետև, ինչպես նշեցիք, գործող համակարգերը ճգնաժամի մեջ են։ Նրանցից յուրաքանչյուրն իր ճգնաժամն է ապրում։ Մեր ներուժը, ընդհակառակը, օրեցօր մեծանում է։ Ինչպես նշեցի, այն ընդգրկում է մեծ աշխարհագրություն»։

Հայրապետյանը նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել բանակցային առաջընթացի մասին ու նշել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի։

«Իբր թե ՌԴ-ն չի լինի, այլոք կլինեն, դե էլի միջանցքը ո՞նց է լինում, այսինքն՝ ՀՀ-ն միևնույն է չի լինի վերահսկողը, ավելին ասեմ՝ նման տրամաբանություն չի գործի, եթե ճանապարհն անցնի Ադրբեջանի տարածքով։ Պատկերացնում ե՞ք Իրանի տարածքով Նախիջևան կապի դեպքում Իրանը համաձայնվեր, որ երրորդ կողմ, ով ուզում է լինի, ուղեկցում ապահովի, իհարկե չեք պատկերացնում։ Այնպես որ ՀՀ իշխանություններն ակնհայտորեն շարունակում են առաջ շարժվել Էրդողանի ու Ալիևի երազանքների իրագործման ուղիով։ Իսկ վերջիններս էլ ունեն մեծ ծրագրեր, որոնք երկարաժամկետ առումով առհասարակ հարցականի տակ են դնելու ոչ միայն ժողովրդավարության, իրավունքների ու արժանապատիվ խաղաղության գաղափարը, այլ հայոց պետության գոյությունն առհասարակ»,–ասվում է Հայրապետյանի գրառման մեջ։

Ալիևը նաև ասել է, որ եթե նայենք քարտեզին, ապա կտեսնենք, որ թյուրքական աշխարհն անսահման է, այն ընդգրկում է մեծ աշխարհագրություն։

«Աճող ու երիտասարդ բնակչություն, բնական ռեսուրսներ, տրանսպորտային ուղիներ և միասնություն մեր մեջ: Այս միասնությունը բնական է, և դրա հիմքում ընկած են ընդհանուր արմատները: Ուստի այս միասնությունն ավելի ուժեղ և հզոր է, քան մյուսները»,–ասել է նա։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---