Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի

Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի

PanARMENIAN.Net - Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է, որ Տավուշի մարզի սահմանազատված տարածքում ծառայություն են իրականացնում սահմանապահները։

«Դա հանդիսանում է սահմանապահների ծառայության վայր։ 3-րդ բանակային կորպուսը, բնականաբար, գոյություն ունի, բայց իրենք իրենց խնդիրներն ունեն, սահմանապահներն՝ իրենց»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է։

«Վերջին շրջանում և, առհասարակ, չափից ավելի բաց, չափից ավելի թափանցիկ ենք։ Բոլոր տեսակի տվյալները տրամադրվում են, հանրությունը դրա մասին իրազեկվում է»,–հավելել է փոխնախարարը։

Մայիսի 24-ից ՀՀ սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնել են ՀՀպետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1․9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4․9 կմ հատվածների պահպանությունը։ Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5․8 կմ հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---