Առաջարկ. Օրենսդրական հիմքեր ստեղծել կիբերհանցավորության դեմ պայքարի համատեքստում

Առաջարկ. Օրենսդրական հիմքեր ստեղծել կիբերհանցավորության դեմ պայքարի համատեքստում

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը լրացումներ ու փոփոխություններ է առաջարկում Քրեական, Քրեական դատավարության օրենսգրքերում և կից մի շարք օրենքներում՝ նպատակ ունենալով արդյունավետ օրենսդրական հիմքեր ստեղծել կիբերհանցավորության դեմ պայքարի համատեքստում։

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է, որ վերջին տարիներին նկատվում է կիբերհանցագործությունների աճ, հաճախ դրանք վերաճում են անդրսահմանային հանցագործության։

Առաջարկվում է առանձին հավելվածի տեսքով սահմանել կիբերհանցագործությունների ցանկը, որը թույլ կտա միջպետական ու ներպետական մակարդակում հստակ նույնականացնել կիբերհանցագործությունը: Դա նաև բխում է ՀՀ միջազգային պարտավորություններից:

Առաջարկվում է նաև Քրեադատավարական օրենսգրքում հստակ տարանջատել 3 խումբ տվյալները՝ բաժանորդային, փոխանցվող և բովանդակային տվյալներ: Դրանց պետք է տրվի դատախազական ու դատական վերահսկողության տեսքով երաշխիքների մակարդակ, բայց մեր օրենսդրությունը չի տարբերակում այդ տվյալները:

Առաջարկվում է IP հասցեն ստանալ դատական վերահսկողության շրջանակում (այժմ այն տրվում է քննիչի համապատասխան որոշման հիման վրա՝ դատախազի հաստատմամբ):

Նախատեսվում է բնակարանի խուզարկության արդյունքում ստացված էլեկտրոնային սարքերի եւ կրիչների համար թվային խուզարկություն իրականացնելու համար վարույթն իրականացնող մարմնի կողմից նոր միջնորդություն ներկայացնելու ու միջնորդվող ապացուցողական գործողության կատարումը թույլատրելու մասին դատարանի առանձին որոշում ստանալու պահանջ, եթե դրանց ստացումը նախատեսված չէր տվյալ գործողության կատարումը թույլատրելու մասին որոշմամբ կամ ողջամտորեն չէր ակնկալվում, հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

Նախատեսվում է հստակեցնել կրիպտոակտիվի հասկացությունը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ ստացված տվյալներով հանցավոր գործունեության մեջ ստացված եկամուտները կրիպտոակտիվի ներգրավմամբ նախնական տվյալներով գերազանցում են 5 մլն դոլարը, իսկ 2023 թվականի կտրվածքով արձանագրվել է կրիպտոակտիվների օգտագործմամբ կատարվող 249 հանցագործության դեպք:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---