Սպերցյանով հետաքրքրված է իտալական Ա սերիայի 4 ակումբ

Սպերցյանով հետաքրքրված է իտալական Ա սերիայի 4 ակումբ

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է իտալական Ա սերիայի 4 ակումբ։

Հայ ֆուտբոլիստով հետաքրքրված են «Յուվենտուսը», «Լացիոն», «Նապոլին» և «Ֆիորենտինան», գրում է Championat.com-ը Tuttomercatoweb–ի վրա հղումով։

Ըստ Transfermarkt–ի, ֆուտբոլիստը գնահատվում է 18 մլն եվրո։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026–ի ամառը։

Նախորդ մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է 33 հանդիպման, դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---