Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա

Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա

PanARMENIAN.Net - «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը միջազգային ԶԼՄ-ների հետ ասուլիսում ասել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա է ճգնաժամ։

Նա հավելել է, որ Երևանը և Մոսկվան նոր, խորը երկխոսության կարիք ունեն, հայտնում է Sputnik Արմենիան։

«ՀՀ–ն պայմանագրային իրավահարաբերություններ ունի ՌԴ–ի հետ։ Թեև այդ հարաբերություններն այսօր, մեղմ ասած, լավ վիճակում չեն, եթե չասենք, որ էապես խաթարված են։ Չնայած շատ հարցեր ունենք ռուսական կողմին, բայց հարաբերությունները պետք է հասցվեն պայմանագրային համաձայնությունների մակարդակի»,- նշել է նա։

Սրբազանը նշել է, որ հայ ազգը պետք է պատրաստ լինի լուծել բոլոր այդ հարցերը փոխըմբռնման և երկխոսության ձևով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիր մասնակցել է դաշնակից Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը։ Այդ մասին նա ասել է մայիսի 22–ին Աժ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ադրբեջանամետ հայտարարությանը, որ վերջինս հնչեցրել էր Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---