Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին

Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային 225 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին։ ԱՄՆ նախագահն այդ մասին հայտնել է Ֆրանսիայում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։

Նա նաև ներողություն է խնդրել տարեսկզբին ԱՄՆ Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համար, հայտնել է CNN-ը։

«Մոտ 225 մլն դոլարի ռազմական աջակցությունը թույլ կտա այն զենքը տրամադրել Ուկրաինային, որի սուր կարիքը կա մարտի դաշտում։ Խոսքը ՀՕՊ համակարգերի, հրետանու, զրահամեքենաների, հակատանկային զենքի մասին է»,– ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ։

Վաշինգտոնն Ուկրաինային կփոխանցի HIMARS-ի զինամթերք, հաուբիցներ, զրահամեքենաներ, Javelin հակատանկային համակարգեր, AT-4 հակատանկային նռնականետեր և HAWK-ի հրթիռներ։ Խոսքն այն զենքի և զինամթերքի մասին է, որը պահեստավորված է ԱՄՆ–ում։

ՌԴ–ն ներխուժել է Ուկրաինա 2022–ի փետրվարին։ Երկրում արգելվում էր դա պատերազմ անվանել՝ ներկայացնելով որպես «հատուկ ռազմական գործողություն»։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե ՆԱՏՕ–ն զորակազմ ուղարկի Ուկրաինա, դա «ողբերգական հետևանքներ կունենա»։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում եվրոպացի առաջնորդների հանդիպումից հետո հայտարարել էր Ուկրաինային աջակցելու նոր քայլերի մասին՝ նշելով, որ պատերազմում Ռուսաստանի նկատմամբ հաղթանակի հասնելու համար չի բացառվում արևմտյան ցամաքային ուժերի գործուղումն Ուկրաինա։

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---