Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է

Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է

PanARMENIAN.Net - «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։

Նա հավելել է, որ այսօր Ադրբեջանի հետ գոյություն չունեն ոչ բանակցություններ, ոչ էլ հարաբերություններ, հայտնում է Panorama.am-ը։

«Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք։ Իրական բանակցությունները պետք է տեղի ունենան իրական մարդկանց, իրական հարաբերությունների մեջ, ոչ թե իմիտացիոն սկզբունքով։ Այս ամբողջ հարաբերությունները պետք է տեղի ունենան օրինակելի օրակարգով, սեղանին դրված խնդիրների արծարծումով, խաղաղության պայմանագիր ստորագրելու իրական ձգտումով, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի, հնարավորություններից օգտվելու միջոցով։ Կարևոր հանգամանք՝ այս բանակցությունները պետք է տեղի ունենան երաշխավորների առկայությամբ, որի լավագույն հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է»,–ասել է նա։

Նա նշել է, որ աշխարհը մշակել է այդ հնարավորությունը, որն այս պարագայում ԵԱՀԿ Մինսկի խումբն է, գրում է «Առավոտը»։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայությունը չափազանց կարևոր է։ Միջազգային երաշխավորները, արդեն իսկ գոյություն ունեցող հարթակը այդ ամրագրումը կկատարի, եւ բանակցությունները կընթանան ավելի թափանցիկ ու վստահելի մթնոլորտում։ Չեն լինի պարտադրանքներ, սպառնալիքներ՝ միակողմանի զիջման թելադրանքով, այն, ինչ այսօր տեղի է ունենում։ Եվ այդ պատճառով էլ Ադրբեջանը ցանկանում է վերացնել այդ միջնորդական կամ երաշխավորների առաքելությունը։ Աշխարհը մշակել է այդ հնարավորությունը, որն այս պարագայում ԵԱՀԿ Մինսկի խումբն է»,- ասել է Բագրատ սրբազանը։

ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հունիսի 6-ի ելույթին, հայտարարել է, որ ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, սակայն, չի պատասխանել Ալիևի մեկ այլ թեզին՝ այն մասին, որ Բաքուն առաջարկել է Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ Մինսկի խումբը լուծարելու համար:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ստեղծված ԵԱՀԿ Մինկսի խումբը լուծարելու անհրաժշետության մասին Ալիևը հայտարարել էր նաև մայիսի 14–ին։ Այդ մասին նա խոսել էր ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Մալթայի արտգործնախարար Իեն Բորգի հետ Բաքվում կայացած հանդիպմանը։։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---