Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել

Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել

PanARMENIAN.Net - «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները, որոնց ոստիկանները թույլ չեն տվել խաղաղ երթով անցնել Դեմիճյան փողոցով, գիշերել են մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց։ Նրանց են միացել նաև Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում հավաքված ցուցարարները, որոնց գլխավորում էր շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Հունիսի 9-ին հանրահավաքից հետո ցուցարարները երթով շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղից նրանց ուժայինները թույլ չեն տվել գնալ Դեմիրճյան փողոցով՝ պատճառաբանելով, որ պետք է ապահովեն ԱԺ-ի բնականոն աշխատանքը։

Հունիսի 9–ի երեկոյան Պռոշյան-Դեմիրճյան փողոցում ցուցարարները Բագրատ սրբազանի գլխավորությամբ երկար բանակցել են ոստիկաների հետ, որից հետո ուժայինների շղթան կարողացան անցնել միայն ընդդիմադիր երեք պատգամավորներ՝ Արթուր Սարգսյանը, Տիգրան Աբրահամյանն ու Ագնեսա Խամոյանը։Արդեն ուշ գիշերին Բագրատ սրբազանը հավաքվածներին կոչ արեց վերադառնալ Բաղրամյան պողոտա՝ միանալով այնտեղ մնացածաներին։

Ավելի վաղ հանրահավաքի ժամանակ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Բագրատ սրբազանը հայտարարեց, որ առաջիկա 4 օրվա ընթացքում անընդհատ առանց ընդմիջման բողոքի ակցիաներ պիտի իրականացնեն, մինչև հասնեն իրենց պահանջի իրականացմանը ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականին։ Սրբազանը հորդորել է Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին հունիսի 11 -ին ժամը 16։30-ին նախաձեռնել նիստ կառավարության հրաժարականի օրակարգով։ Հանրահավաքից հետո մասնակիցները երթով շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա։

Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Բագրատ սրբազանն ասել է․ «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը։ Մեր գործողությունները մտածված են, ընթացքը՝ համբերությամբ։ Միասնական ջանքերով, ձեր իսկ մասնակցությամբ, ապավինած Աստծուն, մենք արել ենք այն, ինչը դեռ երեկ անհնար էր թվում։ Ժամանակն է վճռական գործողությունների»։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը բողոքի ակցիաներ է իրականցնում ապրիլի 19–ից՝ դեմ հանդես գալով Տավուշում իրականացվող սահմանազատմանը, հայտարարված պայմաններով, և պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---