Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է

Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ քրգործով փոփոխություն է եղել։ Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնել է նրա երոբյանի պաշտպան Վաչե Սիմոնյանը։

Նա նշել է, որ վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս, ինչի մասին «նախկինում պաթոսով հայտարարվում էր», հայտնում է Sputnik Արմենիան։

Քերոբյանն անցնում է կոռուպցիոն չարաշահումների գործով։ Փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը 2 ամիս ժամկետով։ Ապրիլի 13-ին նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվել էր ևս 2 ամսով։ Ի սկզբանե գործով 8 մեղադրյալ կար, որոնցից մի մասն էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ էին, իսկ մյուս մասը մասնավոր սեկտորից։ Քրեական գործը կարճվել է 8 մեղադրյալնից 6-ի նկատմամբ (գործուն զղջալու հիմքով)։

Սիմոնյանը նշել է, որ երբ խոսում են հանրային վտանգի մասին, քրեական հետապնդումը գործուն հիմքով դադարեցնելու համար պետք է այդ հանրային վնասը հարթված լինի կամ այլ կերպ հատուցված։

«Մի քիչ մանրամասնեմ, թե ինչ հանրային վնասի մասին է խոսքը։ Առաջինն այն է, որ էկոնոմիկայի նախարարության բարի համբավին պատճառվել է վնաս, երկրորդ վնասն այն է, որ «Հարմոնիա» ընկերությունը կրել է վնաս` բաց թողնված եկամտի տեսքով, և երրորդ ամենամեծ վնասն այն է, որ պետությունը զրկվել է հանրային ներդրումների ծրագրի բանկ ստեղծելու հնարավորությունից։ Անցած շաբաթ Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է, և պետությանը պատճառված հանրային վնասը հանվել է մեղադրանքի ձևակերպումից։ Այսկերպ գործը էապես աղքատացել է»,– ասել է Սիմոնյանը։

Նա ընդգծել է, որ այդ որոշումները կայացնում է դատախազությունը, ոչ թե քննչական մարմինը, և հստակ երևում են նրանց միջև առկա հակասությունները։

«Դատախազությունն ունի 5–օրյա ժամկետ։ Եթե որոշի միջնորդություն ներկայացնել, ապա այսօր պետք է ներկայացնի դատարան` տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հետ կապված։ Եթե դա տեղի չունենա, ապա քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը պետք է փոխի խափանման միջոցի որոշումը, կամ պետք է ընդհանրապես ոչինչ չանեն, և պրոբացիայի հիմնարկը պարզապես դադարեցնի խափանման միջոցի կիրառությունը, քանի որ չի ունենա դատարանի որոշումը»,–ասել է փաստաբանը։

Ըստ պաշտպանների` Վահան Քերոբյանի նկատմամբ կիրառվում են հնարավոր բոլոր սահմանափակումները, նրան նույնիսկ չեն թույլատրում բժշկական ծառայություններ ստանալ։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---