Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի

Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի

PanARMENIAN.Net - Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի։ Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը։ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի թեկնածությունը մերժվել է։ Մերժվել է նաև խորհրդարանի նախկին նախագահ Ալի Լարիջանիի թեկնածությունը։

Թեկնածուներից ամենահայտնին մեջլիսի խոսնակ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն է։ Նա պահպանողականների ճամբարից է, գրում է Deutsche Welle-ն։

Պահպանողական է համարվում նաև մեկ այլ թեկնածու՝ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գրասենյակի նախկին ղեկավար, միջուկային բանակցություններում Թեհրանի գլխավոր ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին։

Մյուս թեկնածուներն են՝ Թեհրանի քաղաքապետ, պահպանողական Ալիռեզա Զաքանին, Մեջլիսի անդամ Մասուդ Փեզեշկիանը, ներքին գործերի նախկին նախարար Մուստաֆա Փուրմոհամմադին և փոխնախագահ Ամիր-Հոսեյն Ղազիզադե Հաշեմին:

Այժմ թեկնածուները կարող են պաշտոնապես սկսել իրենց ընտրարշավները, որի համար 2 շաբաթ է տրվում։ Արտահերթ նախագահական ընտրությունները կայանալու են հունիսի 28–ին։ Եթե թեկնածուներից ոչ մեկը բավարար քանակի քվե չստանա, կանցկացվի 2–րդ փուլ՝ հուլիսի 5–ին։

Նախագահն Իրանում ընտրվում է 4 տարով և կարող է զբաղեցնել պաշտոնը 2 անգամից ոչ ավելի։

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և պատվիրակության մյուս անդամները զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով` Ադրբեջանի հետ սահմանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից վերադառնալիս։ Ուղղաթիռում են եղել նաև Թավրիզի իմամ Մոհամմադ Ալի ալ-Հաշեմը, Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավար Մալեք Ռահմատին, ուղղաթիռի անձնակազմը և անվտանգության մեկ աշխատակից։ Բոլորը զոհվել են։ Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով փոխանցվել են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---