Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով

Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով

PanARMENIAN.Net - Խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 17-ին՝ ժամը 18:30-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի։ Այդ մասին որոշում է ստորագրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Օրակարգում կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին ընդդիմության նախագիծն է։

«ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2024 թվականի հունիսի 17-ին ժամը 18:30-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով. կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին»,–ասվում է որոշման մեջ։

Հունիսի 10–ին Ազգային ժողովի խորհուրդը մերժեց խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջնորդությունը, որով նրանք պահանջում էին կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ գումարել։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ օրենքի ուժով այդ օրակարգով արտահերթ նիստ կգումարվի հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին։

Հունիսի 10–ին Երեկ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ արտահերթ նիստ գումարելու իմաստը չեն տեսնում, քանի որ կառավարությունն ու վարչապետը վայելում են ժողովրդի վստահությունը։

Իսկ «Քաղաքացիական պայմանագրից» Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հունիսի 9-ին տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է, որ առաջիկա 4 օրում առանց ընդմիջման բողոքի ակցիաներ պետք է իրականացնեն հասնելու համար ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականին։ Շարժման առաջնորդի խոսքով` իրենք չափազանց կարևոր անելիք ունեն հունիսի 12-ին, բայց չի մանրամասնել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---