«Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ

«Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ

PanARMENIAN.Net - Երրորդ տարին անընդմեջ Ակբա բանկի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը, որի շրջանակում մեկ վայրում են հավաքվել Հայաստանի լավագույն գինեգործները, սոմելյեներն ու պարզապես գինեսերները:

Փառատոնի գլխավոր նպատակն աշխարհին հայ գինեգործների աշխատանքի ներկայացումն է, ինչպես նաև արտահանման խթանումն ու միջազգային հարթակներում տեղական արտադրանքի ներկայացումը, տուրիզմի զարգացումը:

«Արդեն 3-րդ տարին է, որ օժանդակում ենք «Երևանի գինու օրեր» միջոցառման կայացմանը։ Այս փառատոնը մեր մայրաքաղաքի համար յուրահատուկ տոնի է վերածվել, որը թույլ է տալիս նաև ներկայացնելու մեր գործընկերոջը՝ Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը: Նմանատիպ միջոցառումներն օժանդակում են փոքր և միջին արտադրողներին, որպեսզի մուտք գործեն շուկա և իրենց արտադրանքը ներկայացնեն»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

«Անցյալ տարվա համեմատ այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի։ 2019-ից Ակբա բանկը «Երևանի գինու օրերի» կողքին է ու այդ գործընկերությունը վերածվել է ընկերության։ Մենք հասկանում ենք ինչ կարևոր նպատակի շուրջ ենք աշխատում։ Կարող ենք ասել, որ այս համագործակցության շնորհիվ է նաև, որ «Երևանի գինու օրերն» այսքան մասշտաբային են»,– նշել է «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր, տնօրեն Մերի Բադալյանը:

Հայաստանում գյուղատնտեսության, գինեգործության և տուրիզմի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի Ակբա բանկի համար:

2023-ին փառատոնն ունեցել է 120,000 այցելու. ամեն տարի մասնակիցների քանակը ավելանում է մոտ 30%-ով: «Երևանի գինու օրեր» փառատոնին մասնակցելու են գալիս ԱՊՀ-ից, եվրոպական երկրներից, Միացյալ Նահանգներից, Կանադայից, Ավստրալիայից և բազմաթիվ այլ երկրներից։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---