Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական

Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական

PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP29-ի գագաթաժողովին ստորագրվի խաղաղության պայմանագիրը, ասել է, որ հենց վաղը դա հնարավոր է համարում, եթե ադրբեջանական կողմից լինի կառուցողական մոտեցում։

«Մենք համարում ենք, որ այո, մոտ ենք խաղաղության պայմանագրի տեքստը վերջնականցնելուն և մենք մեր կողմից պատրաստ ենք շատ արագ ամբողջականացնել այն և ստորագրել։ Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ ամբողջականացված չէ»,-ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Անդրադառնալով Բաքվի այն հայտարարությանը, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Երևանի պատասխանում որոշ դրական դինամիկա կա և պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք կարելի է ենթադրել, որ հայկական կողմը երկու հիմնարար հարցերում փոխել է տեսակետը՝ Ռուբինյանը բացասական պաստախան է տվել:

Նա նշել է, որ տարածքային ամբողջականության ճանաչման և տարածաշրջնային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում հայկական կողմի դիրքորոշումը նույնն է։

«Տարածարջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում մեր դիրքորոշումն այն է, որ ուզում ենք, որ այդ ենթակառուցվածքներն ապաշրջափակվեն՝ հիմնված կողմերի ինքիշխանության և իրավազորության, իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների ներքո։ Տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ հայկական և ադրբեջանական կողմերն ունեն համաձայնություն, որը ֆիքսվել է կողմերի միջև մի շարք հանդիպումներին։ Եթե այս բոլոր համաձայնությունները արտահայտվեն խաղաղության պայմանագրում, այն կարելի է շատ արագ ստորագրել»,-ասել է նա։

Իսկ թե այդ դեպքում պայմանագրում ի՞նչն են դրական համարում, Ռուբինյանը նշել է, որ չի կարող ասել։

Նա նշել է, որ Բաքվի հայտարարությունը ՀՀ Սահմանդրության փոփոխության և մյուս հարցերում ԱԳՆ-ից պատասխանել են և ինքն այդ տեսակետը կիսում է, որ դրանով տորպեդահարում են խաղաղության գործընթացը։

Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով նրա ելույթին, հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին:

Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ «առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։ Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի կնքումն իրատեսական է մինչև նոյեմբեր։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---