Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից

Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին վարչապետ, «Առաջնորդներ հանուն խաղաղության» կազմակերպության նախագահ Ժան-Պիեռ Ռաֆարենին՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի և սահմանազատման գործընթացի, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և այլ թեմաների շուրջ:

Վարչապետը ողջունել է պարոն Ռաֆարենի այցը Հայաստան: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Հայաստանին վերաբերող հարցերի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ Ժան-Պիեռ Ռաֆարենի կողմից ցուցաբերվող հատուկ ուշադրությունը: Վարչապետը կարևորել է այս օրերին վերջինիս նախաձեռնությամբ Երևանում մեկնարկող «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը՝ նպատակաուղղված Հայաստանի երիտասարդների ճգնաժամային իրավիճակների կառավարման կարողությունների բարձրացմանը:

Ժան-Պիեռ Ռաֆարենը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել, որ Հայաստան այցից առաջ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի հետ, ով խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ վարչապետին: Պարոն Ռաֆարենն ընդգծել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին՝ մարտահրավերների հաղթահարման և ժողովրդավարության ամրապնդման գործում: Հաջորդիվ նա անդրադարձել է «Առաջնորդներ հանուն խաղաղության» կազմակերպության գործունեությանն ու նպատակներին:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---