ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը

ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը

PanARMENIAN.Net - Հայաստանիը դիտարկում է իրանական Չաբահար նավահանգստում օպերատոր հանդիսացող India Ports Global Ltd. & Ports-ի հետ համագործակցության տարբերակը, սակայն, համագործակցության ձևաչափի ընտրության առումով անհրաժեշտ է Չաբահար նավահանգստում գործունեության համար տեխնիկատնտեսական հիմնավորումներ ստանալ, որից հետո որոշում կկայացվի Հայաստանի մասնակցության ձևաչափ վերաբերյալ։ Այդ մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Գերատեսչությունից հայտնել են, որ Չաբահար նավահանգստում օպերատոր դառնալու շուրջ հարցերի քննարկման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նախորդ տարի ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի աշխատանքները համակարգում է Էկոնոմիկայի նախարարությունը։

2023–ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ պատգամավորները ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանից հետաքրքրվել էին, թե Չաբահար նավահանգստից օգտվելու համար Հայաստանն ի՞նչ քայլեր է ձեռնարկում։ Փոխարտգործնախարարը պարզաբանել էր՝ «այս հարցում մենք բավականին գործնական փուլ ենք մտել»։

Ավելի վաղ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհանն ասել էր, որ Չաբահար նավահանգիստից օգտվելու հարցի առանչությամբ սպասում են հայկական կողմի հստակ առաջարկներին։ Դեսպանը հույս էր հայտնել, որ նավահանգստից օգտվելով Հայաստանը կհաղթահարի Սև ծով ելք չունենալուց բխող խնդիրները։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---