Բագրատ սրբազան. Ժամը 15:30-ին բոլորիդ սպասում եմ Բաղրամյան պողոտայում

Բագրատ սրբազան. Ժամը 15:30-ին բոլորիդ սպասում եմ Բաղրամյան պողոտայում

PanARMENIAN.Net - «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ուղիղ միացումով ներկայացրել է վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում տիրող իրավիճակը։ Բարի լույս մաղթելով պայքարի մասնակիցներին՝ Սրբազանն ասել է, որ հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, բոլորին սպասում է Բաղրամյան պողոտայում։

«Ժամը 15։00-ին բլորիդ սպասում եմ, ժողովուրդ»,- ասել է սրբազանը։

Ավելի վաղ Բագրատ սրբազանն ասել էր, որ հունիսի 12–ին շատ կարևոր իրադարձություն է սպասվում՝ առանց մանրամասնելու, թե ինչի մասին է խոսքը։

Հունիսի 11–ի երեկոյան, ամփոփելով օրը, սրբազանն ասել է, որ այսօր իշխանափոխությունը ոչ թե հնարավոր կամ անհնար է, այլ՝ անհրաժեշտ։

«Դա անխուսափելիորեն մեզ տանելու է հաղթանակի, անկախ նրանից, թե այս շենքից ինչ են խոսելու։ Հստակ կերպով հաստատում եմ՝ այս պայքարն ավելին է, քան մեկ հոգու աթոռից հանելն ու մյուս կողմը դնելը՝ իր բոլոր շոշափուկներով հանդերձ։ Սա արժեքների մասին է, հավաքական ձգտումների մասին է։ Այս մարդիկ դա չեն հասկանա, քանի որ չեն ապրել դա, կորստի ցավ չեն ունեցել։

Ես ամեն օր սարսափում եմ, որ մեր կյանքը վստահված է սրանց։ Մեր կյանքը ստախոսներին է վստահված, արժեք չունեցող մարդկանց։ Դրա համար է անհրաժեշտ, որպեսզի լուծումը գտնենք՝ անցնցում հեռանալու, խաղաղ, հասկանան, որ իրենց տեղը չի։ Իրենք միայն սուտ են լցնում՝ օգտագործելով ամբիոնը։ Այսօր իշխանափոխությունը ոչ թե հնարավոր կամ անհնար է, այլ անհրաժեշտ է»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հունիսի 9-ի հանրահավաքում հայտարարել է, որ առաջիկա 4 օրում առանց ընդմիջման բողոքի ակցիաներ պետք է իրականացնեն հասնելու համար ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականին։ Շարժման կողմնակիցները փակել են Բաղրամյան պողոտան, վրաններ տեղադրել այնտեղ։ Սրբազանի խոսքով` իրենք չափազանց կարևոր անելիք ունեն հունիսի 12-ին, բայց չի մանրամասնել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։

Հունիսի 10–ին Ազգային ժողովի խորհուրդը մերժեց խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջնորդությունը, որով նրանք պահանջում էին կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ գումարել։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ օրենքի ուժով այդ օրակարգով արտահերթ նիստ կգումարվի հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---