ԱԱԾ–ն հորդորել է ընդդիմադիր շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը

ԱԱԾ–ն հորդորել է ընդդիմադիր շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը սահմանադրական կարգի պահպանման իր գործառույթի շրջանակներում հորդորում է 2024-ի ապրիլի 4-ից սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։

Նշվում է՝ հաշվի առնելով ազգային անվտանգության ծառայության՝ «սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու առաքելությունը՝ վերահաստատում ենք, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ամբողջ գործիքակազմի կիրառմամբ»։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը կոչ է արել շարժման կողմնակիցներին 15։30–ին հավաքվել Ազգային ժողովի մոտ։ Ավելի վաղ Բագրատ սրբազանն ասել էր, որ հունիսի 12–ին շատ կարևոր օր է լինելու՝ առանց մանրամասնելու, թե ինչի մասին է խոսքը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հունիսի 9-ի հանրահավաքում հայտարարել է, որ առաջիկա 4 օրում առանց ընդմիջման բողոքի ակցիաներ պետք է իրականացնեն հասնելու համար ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականին։ Շարժման կողմնակիցները փակել են Բաղրամյան պողոտան, վրաններ տեղադրել այնտեղ։ Սրբազանի խոսքով` իրենք չափազանց կարևոր անելիք ունեն հունիսի 12-ին, բայց չի մանրամասնել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։

Հունիսի 10–ին Ազգային ժողովի խորհուրդը մերժեց խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջնորդությունը, որով նրանք պահանջում էին կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ գումարել։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ օրենքի ուժով այդ օրակարգով արտահերթ նիստ կգումարվի հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---