Փոխվարչապետ․ Հունվարից 1-ից վարձի աջակցությունն աշխատանքային տարիքի ԼՂ տեղահանվածներին գուցե դադարի

Փոխվարչապետ․ Հունվարից 1-ից վարձի աջակցությունն աշխատանքային տարիքի ԼՂ տեղահանվածներին գուցե դադարի

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ԱԺ–ում 2023 թ. բյուջեի կատարողականը ներկայացնելու ժամանակ հայտարարել է, որ 2025–ի հունվարի 1–ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրվաող 40+10000 աջակցության ծրագրի շահառուների թիվը հնարավոր է վերանայվի։

«Հավանական է, որ 2025-ի հունվարից 1-ից վարձակալության ծախսերի աջակցությունը կարող է դադարել աշխատանքային տարիքի անձանց համար ու օգնությունը կհասցեագրվի առավելապես երեխաներին, հաշմանդամություն ունեցող անձանց ու թոշակառուներիին»,–ասել է փոխվարչապետը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա հիշեցրել է, որ 1 ամիս առաջ ՀՀ կառավարությունը հաստատել է ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց բնակարանային երկարաժակետ աջակցության ծրագիրը, որի իրականացումը կմեկնարկի մի քանի օրից։ Աջակցության շահառու կլինեն այն անձինք, որոնք մտադիր են Հայաստանում երկարաժամկետ բնակություն հաստատել։ Պարտադիր պայման է այն, որ ծրագրի շահառու ընտանիքների բոլոր անդամները պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ։ Այն ընտանիքները, որոնք գնված կամ կառուցված բնակարանում կապրեն 10 տարի, կստանան սեփականության վկայական։

«Հաշվի առնելով, որ բնակարանային կարիքների հասցեագրման երկարաժամկետ ծրագիրը պետք է իրականացվի որոշակի փուլերով, և մեր հայրենակիցների մի մասը կկարողանան ծրագրային աջակցությունից օգտվել 2–րդ, 3–րդ կամ 4–րդ տարում, նրանք կշարունակեն մնալ վարձակալության ծրագրերի (40 + 10000 դրամ աջակցության ծրագիր) շահառու նաև 2025 թվականի հունվարի 1–ից հետո։ Սակայն այժմ գործող 40 + 10000 դրամ աջակցության ծրագիրը որոշ չափով իր բովանդակությամբ կվերանայվի` բարձրացնելով դրա սոցիալական թիրախավորումը»,–ասել է փոխվարչապետը։

Նրա խոսքով, առաջիկա ամիսների կհստակեցնեն նշված աջակցության ծրագրում նախատեսվող փոփոխությունները։

Նա ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կոչ է արել ծանոթանալ աջակցության ծրագրերին, տալ հարցեր, որոնք կարող են օգնել իրենց որոշումները վերջնական կայացնելու համար ու իրացնել ծրագրով նախատեսված բնակարանի գնման կամ տան կառուցման իրավունքը։

Փոխվարչապետը հավելել է, որ 2024–ի մայիսի 31-ի դրությամբ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 17 հազար անձ աշխատանք է գտել։ Հաշվառված անհատ ձեռնարկատերերի քանակը գերազանցում է հազարը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---