ԼՂ-ից տեղահանվածների համար սոցբնակարանների հիմնանորոգումը շուտով կսկսվի

ԼՂ-ից տեղահանվածների համար սոցբնակարանների հիմնանորոգումը շուտով կսկսվի

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Հայաստանում սոցիալական բնակարաններով ապահովելու նպատակով քննարկվում է 300 կացարանի նախագիծ, շուտով կսկսվեն դրանց հիմնանորոգման աշխատանքները: Այդ մասին հայտնել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում 2023-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հետաքրքրվել է, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար սոցիալական բնակարանների աշխատանքների մեկնարկը երբ է տրվելու, հայտնում է Արմենպրեսը։

«Սոցիալական բնակարանային ֆոնդը զարգացնելու ուղղությամբ մենք նույնպես աշխատանքներ իրականացնում ենք: Նախարարությունն այդպիսի առնվազն 300 կացարանների նախագծեր է քննարկում: Շուտով մենք կանցնենք դրանց հիմնանորոգման աշխատանքներին»,-ասել է Խաչատրյանը:

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---