Փաշինյան. Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել

Փաշինյան. Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ ՀՀ սահմանադրության փոփոխության հարցը խաղաղության պայմանագրի հետ կապելու փորձը տորպեդահարում է խաղաղության գործընթացը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների հետ հանդիպմանն ասել էր, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։

Փաշինյանը հավելել է, որ խաղաղության պայմանագրի՝ այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է, և կարելի է վերջին շտրիխները ճշգրտել, բերել վերջնական տեսքի (արդեն իսկ նախկինում երկկողմ հաստատված համաձայնեցումների հիման վրա) և ստորագրել, հայտնում է Sputnik Արմենիան։

«Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխություններին` ես կարծում եմ, որ այդ հարցը կապել, փորձել բերել բանակցությունների սեղան, դա խաղաղության գործընթացի տորպեդահարում է, և չեմ բացառում, որ այդտեղ կան որոշակի միտումներ՝ միջամտություն իրականացնելու Հայաստանի ներքին գործերին և որոշակի դեզինֆորմացիայի վրա հիմնված պրոցեսներ հարուցել ՀՀ-ում»,–ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով` Սահմանադրության փոփոխության մասին ինքը խոսել է դեռ 2018-ից հետո՝ 2019 թվականին, ՀՀ օրակարգը բացառապես կապված է ժողովրդավարական բարեփոխումների հետ, և սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հունիսի 11–ին Գերմանիա այցի շրջանակում իր գերմանացի պաշտոնակից Անալենա Բերբոքի հետ հանդիպմանը բողոքել է Հայաստանի սահմանադրությունից` ասելով, թե պահպանվող տարածքային պահանջներն Ադրբեջանի հանդեպ խոչընդոտ են խաղաղության պայմանագրի ստորագրման համար»։

ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով Ալիևի ելույթին, հայտարարել էր, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին:

Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ «առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։ Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի կնքումն իրատեսական է մինչև նոյեմբեր։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---