Վարչապետ. Եթե ՀՀ ժողովուրդը ցանկանա կառավարության փոփոխություն, կիրականացնի

Վարչապետ. Եթե ՀՀ ժողովուրդը ցանկանա կառավարության փոփոխություն, կիրականացնի

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է, որ եթե ժողովուրդը ցանկանա կառավարությունը փոխել, կանի դա:

Անդրադառնալով կառավարության հրաժարականի վերաբերյալ ընդդիմության պահանջին՝ վարչապետը նկատել է, որ ընդդիմությունն ուրիշ բան պետք է ներկայացներ, սակայն ուղերձ է ներկայացրել խորհրդարան: Գլխադասային հանձնաժողովում այդ հարցով քննարկման ժամանակ ոչ մի ընդդիմադիր պատգամավոր ներկա չի եղել, հայտնում է Արմենպրեսը։

«Ես այսօր առավոտից դահլիճում եմ, չլսեցի, որ ընդդիմությունը որևէ բան պնդեր»,–հավելել է նա:

Անդրադառնալով հնարավոր հրաժարականի վերաբերյալ հարցին՝ վարչապետը վստահեցրել է. «Եթե Հայաստանի ժողովուրդն ուզենա կառավարության փոփոխություն, Հայաստանի ժողովուրդը կիրականացնի կառավարության փոփոխություն»:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը կոչ է արել շարժման կողմնակիցներին 15։30–ին հավաքվել Ազգային ժողովի մոտ։ Ավելի վաղ Բագրատ սրբազանն ասել էր, որ հունիսի 12–ին շատ կարևոր օր է լինելու՝ առանց մանրամասնելու, թե ինչի մասին է խոսքը։ Ոստիկանությունը ուժեր է կուտակել Դեմիրճյան և Բաղրամյան փողոցներում, բերել փշալարեր։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հունիսի 9-ի հանրահավաքում հայտարարել է, որ առաջիկա 4 օրում առանց ընդմիջման բողոքի ակցիաներ պետք է իրականացնեն հասնելու համար ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականին։ Շարժման կողմնակիցները փակել են Բաղրամյան պողոտան, վրաններ տեղադրել այնտեղ։ Սրբազանի խոսքով` իրենք չափազանց կարևոր անելիք ունեն հունիսի 12-ին, բայց չի մանրամասնել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։

Հունիսի 10–ին Ազգային ժողովի խորհուրդը մերժեց խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջնորդությունը, որով նրանք պահանջում էին կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ գումարել։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ օրենքի ուժով այդ օրակարգով արտահերթ նիստ կգումարվի հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---