Փաշինյանն ակնարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ «Բա կարո՞ղ է՝ հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա»

Փաշինյանն ակնարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ «Բա կարո՞ղ է՝ հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա»

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ակնարկել է, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։ Նա հայտարարել է, որ ՀՀ նախկին իշխանությունները մտել են «փուչիկ դաշինք», իսկ հետո պարզվել է, որ այն ոչ թե պաշտպանում է Հայաստանը, այլ պլանավորում է ՀՀ դեմ պատերազմը։

«Դուրս կգանք, դրանո՞վ եք վախեցնում։ Լավ ենք անում, մենք կորոշենք՝ երբ դուրս կգանք։ Բա ձեր կարծիքով` հաջորդ քայլը ո՞րն է։ Բա կարո՞ղ է՝ հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա»,– ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Վարչապետը վստահեցրել է, որ եթե ՔՊ–ն չլիներ իշխանության, Հայաստանը հիմա կլիներ գուբերնիա։

«Մենք այսօր վստահ ասում ենք, որ ՀՀ քաղաքացին կարող է հանգիստ քնել, ու վաղը արհավիրք տեղի չի ունենա։ Բա ես եմ եկել, էն ժամանակ ասել մեր պետությանը վտանգ ա սպառնում, իսկ հիմա ասում եմ համարյա հասել ենք տեղ։ Գնում ենք դեպի իրական Հայաստան, ինքնիշխան, խաղաղ, անվտանգ ու սահմանազատված սահմաններով Հայաստան»,– ընդգծել է Փաշինյանը։

Ավելի վաղ պետական այցով Ադրբեջան այցելած Լուկաշենկոն այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ մեկնել է գրավյալ Արցախ, մասնավորապես, Շուշի, որտեղ մի շարք սկանդալային հայտարարություններ է արել, որից պարզ է դարձել որ Արցախի դեմ հնարավոր պատերազմը նա քննարկել է 2020–ից առաջ Ալիևի հետ։ Նա ասել է, որ դեռևս 2020–ից առաջ Ալիևի հետ «փիլիսոփայական զրույցներ են ունեցել» պատերազմով հակամարտությունը հանգուցալուծելու և հետագա վերականգնման դժվարությունների մասին։ Նա նաև ասել է, թե «ասյուհետ Ալիևն է Հարավային Կովկասի առաջնորդը», որ նա «պետք է վերահսկի տարածաշրջանը»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիր մասնակցել է դաշնակից Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը։ Այդ մասին նա ասել է մայիսի 22–ին Աժ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ադրբեջանամետ հայտարարությանը, որ վերջինս հնչեցրել էր Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---