Փաշինյան․ Ոչ մի պաշտոնական այց Բելառուս այլևս չի լինելու, քանի դեռ նախագահ է Լուկաշենկոն

Փաշինյան․ Ոչ մի պաշտոնական այց Բելառուս այլևս չի լինելու, քանի դեռ նախագահ է Լուկաշենկոն

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ ոչ մի պաշտոնական այց Բելառուս այլևս չի լինելու, քանի դեռ այդ երկրի ղեկավարն է Ալեքսանդր Լուկաշենկոն։

«ՀԱՊԿ ղեկավարներից մեկն ասում է՝ 44-օրյան պատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հավատացել է, ցանկացել է Բաքվի հաղթանակը: Դրանից հետո պիտի գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում հա՞րց քննարկեմ: Այլևս երբեք Բելառուս չեմ այցելի, քանի այնտեղ նախագահում է Լուկաշենկոն։ Այս պահից ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ չի այցելի: ՀԱՊԿ-ի հետ կապված՝ կարո՞ղ է ինչ-որ բան փոխվել: Տեսականորեն չի բացառվում, եթե Բելառուսի նախագահը ներողության այնպիսի խոսքեր ասի, որ ՀՀ ժողովրդի համար ընդունելի լինի»,–ասել է նա:

Ավելի վաղ պետական այցով Ադրբեջան այցելած Լուկաշենկոն այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ մեկնել է գրավյալ Արցախ, մասնավորապես՝ Շուշի, որտեղ մի շարք սկանդալային հայտարարություններ է արել, որոնցից պարզ է դարձել, որ Արցախի դեմ հնարավոր պատերազմը նա քննարկել է 2020–ից առաջ Ալիևի հետ։ Նա ասել է, որ դեռևս 2020–ից առաջ Ալիևի հետ «փիլիսոփայական զրույցներ են ունեցել» պատերազմով հակամարտությունը հանգուցալուծելու և հետագա վերականգնման դժվարությունների մասին։ Նա նաև ասել է, թե «այսուհետ Ալիևն է Հարավային Կովկասի առաջնորդը», որ նա «պետք է վերահսկի տարածաշրջանը»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիր մասնակցել է դաշնակից Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---