Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է»13 հունիսի 2024 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Միջազգային հեղինակավոր DevelopmentAid․org հարթակի «Հաջողության պատմություններ» խորագրի ներքո հրապարակվել է հարցազրույց «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանի հետ։ Հարցազրույցում Ջրբաշյանն անդրադարձել է Հայաստանի և տարածաշրջանի ժողովրդագրական խնդիրների գծով առաջարկվող նորարարական լուծումներին, պետական քաղաքականությանն առնչվող խորհրդատվական ծառայությունների ապագային և այլնին։ Անդրադառնալով «Ամերիա» խորհրդատվական ընկերության կողմից մշակվող ժողովրդագրական ռազմավարությանը` Ջրբաշյանն ընդգծել է, որ ներկայումս ավարտական փուլում գտնվող այս նախագիծը բարձր է գնահատվել միջազգային փորձագետների կողմից։ «Ծրագրի շրջանակում իրականացված լայնածավալ հետազոտությունները բազմաթիվ քննարկումների առարկա են դարձել և բարձր գնահատականի են արժանացել համաշխարհային տարբեր համաժողովներում՝ Շվեյցարիայից մինչև Բանգլադեշ։ Ստեղծված ամուր հիմքը խթանել է Հայաստանի ժողովրդագրական պատկերի և քաղաքականության մշակման նկատմամբ այլ երկրների հետաքրքրվածությունը»,- ասել է նա։ Հարցազրույցում Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը: «Այն արժանացել է համաշխարհային այնպիսի հեղինակավոր հաստատությունների ուշադրությանը, ինչպիսիք են Համաշխարհային բանկը և Ասիական զարգացման բանկը։ Մեր մոտեցումը, որը միաժամանակ անդրադառնում է զբաղվածության ոլորտի առաջարկին և պահանջարկին, տարբերվում է ավանդական մեթոդներից։ Նախկինում կառավարությունները կենտրոնանում էին հիմնականում առաջարկին առնչվող խնդիրների վրա՝ անուշադրության մատնելով պահանջարկին առնչվող խնդիրները, որոնք հավասարապես կարևոր են։ Ըստ էության, սա աճի ռազմավարություն է, որը թույլ է տալիս կանխորոշել երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը առաջիկա տասնամյակների համար»։ Ամբողջական հարցազրույցը՝ կայքում։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |