ԱԽ քարտուղարը կմասնակցի Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին

ԱԽ քարտուղարը կմասնակցի Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին

PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովին: Այդ նպատակով նա հունիսի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնության Նիդվալդեն կանտոն։

Այցի շրջանակում ԱԽ քարտուղարը նաև կմեկնի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ, որտեղ նախատեսված են աշխատանքային հանդիպումներ:

Հունիսի 2–ին Ուկրաինա կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպում են ունեցել Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկի հետ, հարգանքի տուրք մատուցել քաղաքի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։ Հայկական պատվիրակությունը դեղորայքի տեսքով մարդասիրական օգնություն է փոխանցել ուկրաինական կողմի առողջապահական հաստատություններին։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով հայկական պատվիրակության այցին Կիև և Բուչա, հայ խորհրդարանականներին կոչ է արել Բուչայում զոհվածների ցուցակ փոխանցել։ Տիգրան Տեր-Մարգարյանն, անդրադառնալով այդ հայտարարությանը, ասել էր, որ իր հանդիպումներում համոզվել է, որ «Ռուսաստանը չի կարող հաղթել Ուկրաինային»։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---