Տիխանովսկայա. Լուկաշենկոն դավաճանել է ՀՀ-ին այնպես, ինչպես Ուկրաինային

Տիխանովսկայա. Լուկաշենկոն դավաճանել է ՀՀ-ին այնպես, ինչպես Ուկրաինային

PanARMENIAN.Net - Բելառուս ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայան, անդրադառնալով Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, նշել է, որ Լուկաշենկոն դավաճանել է Հայաստանին այնպես, ինչպես Ուկրաինային։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

Նա նշել է, որ աշխարհին պետք է ազատ և ժողովրդավարական Բելառուս, «ոչ թե նենգ բռնապետ»։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի այցելի Բելառուս, քանի դեռ Լուկաշենկոն է իշխանության ղեկին։ Նա իրավացի է՝ Լուկաշենկոն դավաճանել է Հայաստանին, ինչպես դավաճանել է Ուկրաինային։ Աշխարհին պետք է ազատ և ժողովրդավարական Բելառուս՝ որպես խաղաղության հուսալի գործընկեր, ոչ թե նենգ բռնապետ»,- գրել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ այլևս երբեք չի այցելի Բելառուս, քանի դեռ նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների։ Մինսկն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին՝ նշելով, որ հանգիստ են վերաբերվում նրա «իմպուլսիվ հայտարարություններին» և կանչել է իր դեսպանին խորհրդակցությունների համար։

Ավելի վաղ պետական այցով Ադրբեջան այցելած Լուկաշենկոն այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ մեկնել է գրավյալ Արցախ, մասնավորապես, Շուշի, որտեղ մի շարք սկանդալային հայտարարություններ է արել, որից պարզ է դարձել որ Արցախի դեմ հնարավոր պատերազմը նա քննարկել է 2020–ից առաջ Ալիևի հետ։ Նա ասել է, որ դեռևս 2020–ից առաջ Ալիևի հետ «փիլիսոփայական զրույցներ են ունեցել» պատերազմով հակամարտությունը հանգուցալուծելու և հետագա վերականգնման դժվարությունների մասին։ Նա նաև ասել է, թե «ասյուհետ Ալիևն է Հարավային Կովկասի առաջնորդը», որ նա «պետք է վերահսկի տարածաշրջանը»։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---