Բերման են ենթարկվել ՀՅԴ Վայոց Ձորի կառույցի ղեկավար մարմնի անդամներ14 հունիսի 2024 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 14–ի առավոտից խուզարկություններ են կատարվում Դաշնակցության Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում, ՀՅԴ Վայոց Ձորի կառույցի ղեկավար մարմնի անդամներ են բերման ենթարկվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը։ «Իշխանությունները գործադրության մեջ են դրել հանրությանը վախի, ահաբեկման և բռնաճնշումների ամբողջ արսենալը: Այսօր առավոտից խուզարկություններ են կատարվում Դաշնակցության Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում: Բերման են ենթարկվել Վայոց Ձորի կառույցի ղեկավար մարմնի անդամներ: Խուճապի մեջ հայտնված ռեժիմը՝ սեփական իշխանությունը պահելու համար, կանգ չի առնում ոչնչի առջև: Կատարվածը Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի կոպիտ խախտում է: Սա ակնհայտորեն քաղաքական ուժի՝ Դաշնակցության նկատմամբ կազմակերպված և ուղղորդվող և թիրախավորված հարձակում է, մեր գործունեությունը խոչընդոտելու ծրագիր: Հայրենիքի ու պետականության համար պայքարող քաղաքական ուժին, գաղափարական մարդուն բռնաճնշումներով ու հալածանքներով չեք լռեցնի: Չե՛ք հաջողելու»,- գրել է Գալստյանը։ Հունիսի 12-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Վնասվածք է ստացել 101 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել»։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ տեղի ունեցածը որակել է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։ Բագրատ սրբազանն, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։ Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Դեսպան Մկրտչյանը՝ Financial Mirror-ին․ Կիպրոսը ՀՀ կարևորագույն գործընկերներից է ԵՄ-ում Նա նաև անդրադարձել երկկողմ խաղաղության պայմանագրի շուրջ առկա խնդիրներին Միրզոյանը Դուբրովնիկում ներկայացրել է ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վերջին զարգացումները Նա նաև նշել է խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը Politico. Բաքուն արտերկրում Ռուբեն Վարդանյանի դեմ քարոզչական արշավ է տանում Բրյուսելի մամուլի ակումբի խոսնակը հերքել է, որ որևէ առնչություն ունի նման լոբբիստական միջոցառմանը վստահություն հայտնելու հետ |