Fastex-ը UEFA Еuro 2024-ի ցուցադրման հովանավոր է

Fastex-ը UEFA Еuro 2024-ի ցուցադրման հովանավոր է

PanARMENIAN.Net - Fastex-ը սպորտի երկրպագուներին նվիրում է ֆուտբոլային մեծ տոն։ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում հունիսի 14-ից հուլիսի 14-ը ցուցադրվելու է ֆուտբոլի 2024 թվականի Եվրոպայի առաջնությունը։ Fastex-ը մրցաշարի հեռարձակման հովանավորն է։

ՈւԵՖԱ-ի անդամ ազգային հավաքականներին այս տարի հյուրընկալում է Գերմանիան։ Խաղերը մեկնարկում են Գերմանիա-Շոտլանդիա հավաքականների հանդիպումով, որը տեղի կունենա այսօր Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում։ Առաջնությանը մրցելու է 24 թիմ, որոնցից Վրաստանը միակ թիմն է, որն առաջին անգամ հանդես կգա ՈւԵՖԱ-ի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում։ Ֆուտբոլային մրցաշարում ընդհանուր առմամբ կկայանա 51 հանդիպում Գերմանիայի 10 քաղաքներում։

Գերմանիայի հավաքականն այս տարվա մրցաշարի ֆավորիտներից է Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի և Անգլիայի թիմերի շարքում։ Ներկայիս գավաթակիրը Իտալիայի հավաքականն է, որը նախորդ առաջնությանը եզրափակչում հաղթել է Անգլիայի հավաքականին։

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---