«Ոսկե ծիրանի» լիամետրաժ ֆիլմերի ժյուրին կգլխավորի կրկնակի օսկարակիր Ալեքսանդր Փեյնը![]() 17 հունիսի 2024 - 13:27 AMT PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի ժյուրին կգլխավորի կրկնակի օսկարակիր Ալեքսանդր Փեյնը, հայտնում է փառատոնի լրատվական ծառայությունը։ Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի, այդ թվում` 4 անգամ «Լավագույն ֆիլմ» և 3 անգամ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում։ Ժյուրիի մյուս անդամը Փիթեր Սքարլեթն է՝ ամերիկացի կինոգետ, ով երկար տարիներ եղել է Եվրոպայի ամենաճանաչված կինոարխիվի՝ Ֆրանսիական ֆիլմադարանի տնօրենը, «Թրայբեքա» հեղինակավոր կինոփառատոնի գործադիր տնօրենը և Սան Ֆրանցիսկոյի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավարը։ Ալեքսանդրիա Բոմբաքն ամերիկացի մրցանակակիր օպերատոր, մոնտաժող և ռեժիսոր է, ով հայտնի է թեժ գոտիներում ապրող մարդկանց ճակատագրերն ուսումնասիրող վավերագրական ֆիլմերով։ Ժյուրիի կազմում են նաև Գրիգոր Պըլտյանը լայնորեն ճանաչված է իբրև ժամանակակից արևմտահայ գրականության ամենակարևոր գրական գործիչներից, և Խայմե Մարտին Նոգերան՝ իսպանացի մշակութային մենեջեր, ով 1988-2011թթ․ ղեկավարել է Բենալմադենայի կարճամետրաժ ֆիլմերի և ալտերնատիվ կինոյի միջազգային փառատոնը և հիմնադրել Մարբելայի կինոփառատոնը։ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 7-14-ը։«Ոսկե ծիրան»-ն այս տարի առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |