Քննարկվել է ԱՄՆ–ՀՀ ուղիղ չվերթեր սկսելու հարցը

Քննարկվել է ԱՄՆ–ՀՀ ուղիղ չվերթեր սկսելու հարցը

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Երևան այցելած ԱՄՆ պետքարտուղարության առևտրի և բիզնեսի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուի գլխավորած պատվիրակությունը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ չվերթեր սկսելու վերաբերյալ հարցը,

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը։

Հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանում միջազգային մրցութային ընթացակարգով իրականացվող տարբեր ենթակառուցվածքային, այդ թվում՝ ճանապարհաշինական նախագծերում ամերիկյան ընկերությունների մասնակցության, ամերիկյան ներդրումների ներգրավման վերաբերյալ հարցեր։ Նախարար Սանոսյանը Սառա Մորգենթաուին է ներկայացրել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մանրամասները, նախագծի շրջանակներում սպասվոող ենթակառուցվածքային ծրագրերը, հայտնում է ՏԿԵ նախարարությունը

Անդրադարձ է կատարվել նաև Լոռու և Տավուշի մարզերում աղետից հետո ստեղծված իրավիճակին։ Սառա Մորգենթաուն ընդգծել է, որ աղետից հետո կամուրջների և այլ ենթակառուցվածքների վերականգնման հարցը իրենց ուշադրության կենտրոնում է։

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---