Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Լա Բոհեմ» և «Շերբուրգյան հովանոցներ» բալետային ներկայացումների առաջնախաղը

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Լա Բոհեմ» և «Շերբուրգյան հովանոցներ» բալետային ներկայացումների առաջնախաղը

PanARMENIAN.Net - Ֆասթ Բանկի աջակցությամբ և «Բալետ 2021» հիմնադրամի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Շառլ Ազնավուրի «Լա Բոհեմ» և Միշել Լեգրանի «Շերբուրգյան հովանոցներ» բալետային ներկայացումների առաջնախաղը: Այն նախատեսված էր բոլոր սերունդների ներկայացուցիչների համար:

«Լա Բոհեմն» Ազնավուրի կերպարի, անցած կյանքի և զգացմունքների այլաբանական արտապատկերումն էր: Խորհրդանշական է՝ բալետը վերականգնվել է Ազնավուրի հոբելյանական տարում և լավագույնս համալրեց նրա ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:

«Շերբուրգյան հովանոցները» Միշել Լեգրանի արդեն սիրված երաժշտության ժամանակակից մեկնաբանությունն էր՝ սյուժեի, պարի և բեմական հագուստի յուրահատուկ ձևավորմամբ:

«Շատ կարևոր է մասնավոր սեկտորի աջակցությունը: Որովհետև հենց նրանց աջակցությունն է թույլ տալիս արվեստի զարգացումը: Ակնհայտորեն նկատելի է Ֆասթ Բանկի աջակցությունը հատկապես մշակութային միջոցառումներին աջակցելու առումով: Շատ շնորհակալ ենք, որ Ֆասթ Բանկը մեզ էլ կարողացավ ընդգրկել այդ ցանկի մեջ», - ասել է «Բալետ 2021» հիմնադրամի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը։

Ֆասթ Բանկի կողմից մշակութային նախագծերին աջակցությունը պարբերական բնույթ է կրում և Բադալյանների ընտանիքին պատկանող ընկերությունների խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր մաս է:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---