ՀՀ և Մոլդովայի ԱԳՆ–ների քաղխորհրդակցություններ են անցկացրել

ՀՀ և Մոլդովայի ԱԳՆ–ների քաղխորհրդակցություններ են անցկացրել

PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին Քիշնևում Հայաստանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ: Հայաստանյան կողմից խորհրդակցությունները վարել է ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, մոլդովական կողմից՝ ՄՀ ԱԳՆ պետական քարտուղար Սերջիու Միխովը, հայտնում է ԱԳՆ-ն։

Մոլդովական կողմին ներկայացվել է Ադրբեջանի ագրեսիայի և ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացման հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի Հանրապետության ջանքերը։

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են բարեկամական հենքի վրա զարգացող հարաբերությունների դինամիկան, քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխգործակցությունը և դրա ակտիվացման ուղիները:

Կարծիքներ են փոխանակվել առևտրի, տրանսպորտի, զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտներում համագործակցության հեռանկարների վերաբերյալ, անդրադարձ է կատարվել երկկողմ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման կարևորությանը:

Մնացական Սաֆարյանը տեղեկացրել է մոլդովական պատվիրակությանը տարածաշրջանում կայունության և տնտեսական զարգացման ապահովմանը միտված` ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության վերաբերյալ։

Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության տարաբնույթ հարցերի, ինչպես նաև եվրոպական ինտեգրման օրակարգին:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---