Հոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն Ծիծեռնակաբերդում եղևնի է տնկել ի հիշատակ իր մեծ տատի

Հոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն Ծիծեռնակաբերդում եղևնի է տնկել ի հիշատակ իր մեծ տատի

PanARMENIAN.Net - Դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր Ջո Մանգանիելոն Հայաստան կատարած այցի շրջանակներում մայիսի 29-ին այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղեկցությամբ:

Մանգանիելոն Հիշողության պուրակում եղևնի է տնկել է ի հիշատակ իր մեծ տատի՝ Թերվիզ Ռոուզ Դարակջյանի և տատի՝ Սիրարփիի` իրականացնելով իր վաղեմի ցանկությունը:

Հոլիվուդյան դերասանի մորական մեծ տատը Թերվիզ Ռոուզ Դարակջյանը, վերապրել է Հայոց ցեղասպանությունը. նրա ամուսինը ու յոթ զավակները սպանվել են թուրքերի կողմից, իսկ 8-րդըխեղդվել է Եփրատ գետի վրայով փախուստի ժամանակ: Այս դեպքերից կարճ ժամանակ անց ծնվել է Թերվիզի իններորդ զավակը՝ Սիրարփին՝ Ջո Մանգանիելոյի տատիկը: Դերասանը մեծ հուզմունքով և հիացմունքով էր պատմում խարբերդցի իր մեծ տատի մասին:

Մանգանիելոն շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել է մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---