ACHA-ի խորհրդի նիստում բարձրաձայնվել է հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրը20 հունիսի 2024 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի Ցինդաո քաղաքում տեղի է ունեցել Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի`ACHA-ի խորհրդի 2-րդ նիստը, որտեղ բարձրաձայնվել է հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրը։ ՀՀ պատվիրակությունը նիստին մասնակցել է որպես ACHA-ի հիմնադիր երկիր, ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի գլխավորությամբ։ ԿԳՄՍՆ ներկայացուցիչը մասնակից երկրների ուշադրությունն է հրավիրել հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակութային ժառանգության շարունակական ոչնչացման, ինքնության աղավաղման և յուրացման բազմաթիվ դեպքերի վրա, ընդգծվել է մշակութային ժառանգության պաշտպանության հարցում միջազգային մեխանիզմների ամրապնդման, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարողությունների մեծացման անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում շեշտվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի ամբողջական և արդյունավետ իմպլեմենտացիայի կարևորությունը։ Վանյանը կարևորել է Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի գործունեությունը և վերահաստատել ՀՀ պատրաստակամությունը՝ ակտիվորեն ներգրավվելու դաշինքի առաջիկա աշխատանքներին և համագործակցելու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ծրագրերի իրականացման ուղղություններով։ Վանյանը նաև անդրադարձ է կատարել հայ-չինական հազարամյա պատմամշակութային առնչություններին և բարձր գնահատել մշակույթի ոլորտում Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցությունը, որն ունի նաև մշակութային ժառանգության պահպանության և վերականգնման ոլորտում համագործակցության մեծ ներուժ։ Շեշտվել է Հայաստանի և Չինաստանի միջև միջազգային հարթակներում համագործակցության արդյունավետ փորձը, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակում։ Ուշագրավ Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ամենաընթերցվողը բաժնում | Օ՛ Բրայեն․ Պոտենցիալ երթուղին կանցներ Ադրբեջանով, ՀՀ–ով և Թուրքիայով, ուստի մեզ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև «Ալիևի հետ մենք հետ շատ հստակ ենք՝ եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը»,–ասել է նա Ադրբեջանն ու Իտալիան ռազմատեխնիկական գործակցություն են սկսում․ Ցուցադրվել է «Լեոնարդո» ռազմատրանսպորտային ինքնաթիռը Ինքնաթիռի մատակարարումն Ալիևը գնահատել է որպես «երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի ցուցիչ» Ըմբիշ Աճեմյանը՝ Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն Յուրիկ Մխիթարյանը և Ալեքս Մարգարյանը դարձել են Եվրոպայի փոխչեմպիոններ Մամիջանյանը ԵԽԽՎ–ում խոսել է ԼՂ–ում Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության համակարգված ոչնչացման մասին Նա նշել է, որ մշակութային ժառանգության պահպանությունը հավաքական պատասխանատվություն է |