Բագրատ սրբազան․ Գնում ենք Կիրանց՝ տեսնելու, թե որտեղ է փշալարերով ցանկապատը21 հունիսի 2024 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն աջակիցների հետ մեկնել է Կիրանց։ Նա ասել է, որ գնում են Կիրանց՝ տեսնելու, թե որտեղ է փշալարերով ցանկապատը։ «Ուզում եմ գնալ Կիրանց՝ հանդիպելու այնտեղի ժողովրդի հետ, հասկանալու բուն իրավիճակը, գնահատելու, թե ինչ է տեղի ունենում»,- նախքան Երևանից Կիրանց մեկնելն ասել է նա լրագրողներին, հայտնում է Panorama.am-ը։ Սրբազանը նաև նշել է, որ ուզում են տեսնել իշխանության կողմից ցուցադրված հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով անցկացված փշալարերով ցանկապատը։ «Ուզում ենք տեսնել, թե այդ ցանկապատ ասվածը որտեղ է գտնվում... Ցանկապատ էր, սահմանագիծ էր, փշալար էր։ Մինչև օրս մեզ ուղարկված տեսանյութերում, լուսանկարներում այդ ցանկապատը չկա։ Ասում են Ոսկեպարում է, գնանք, տեսնենք մեր աչքերով ու համոզվենք՝ կա, թե չկա»,- ասել է Բագրատ սրբազանը: Այն հարցին, թե կա՞ արդյոք տեղեկություն Կիրանցում ոստիկանների ներկայության ու գյուղ քաղաքացիների մուտքը սահմանափակելու մասին, Սրբազանը պատասխանել է, որ տեղեկություն չունի։ «Ասացին, որ չկան, մնացածը կտեսնենք։ Կարող է այսօր հատուկ բերեն, չգիտեմ»,–ասել է նա։ Ավելի վաղ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարել էր շարժման վերադասավորման մասին։ Հունիսի 22-ին ժամը 20:00-ին Բագրատ Սրբազանը կհանդիպի երիտասարդներին։ Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը՝ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին․ Կարևորում ենք տարածաշրջանային գործակցությունը ԱԺ նախագահը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը |