ԱԱԾ. Բաքուն փոխանցել է ենթադրաբար 2022-ին զոհված 2 հայ զինծառայողի դիակ-մասունքները21 հունիսի 2024 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Բաքուն հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022–ի սեպտեմբերին զոհված 2 հայ զինծառայողի դիակ-մասունքները: «Հունիսի 21-ին ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված 2 հայ զինծառայողների դիակ-մասունքներ»,–ասվում է հաղորդագրության մեջ։ 2022–ի սեպտեմբերի 13–ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ են բացել Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը կիրառում է նաև ԱԹՍ-ներ։ 2022–ի սեպտեմբերին ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի մարդկային պաշտոնական կորուստներն են 207 զոհ, ավելի քան 20 գերևարված և 293 վիրավոր։ Բացի այդ, հայկական կողմը կորցրել է տասնյակ հեկտարներով տարածք, ինչպես նաև բազմաթիվ բնակավայրերում բնակֆոնդի ու ենթակառուցվածքների ավերածություններ ունեցել։ Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը՝ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին․ Կարևորում ենք տարածաշրջանային գործակցությունը ԱԺ նախագահը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը |