Գաղափարից մինչև մեծ բիզնես. Հայկական «Բիոքոթոնի» նշաձողը եվրոպական շուկան է21 հունիսի 2024 - 13:36 AMT PanARMENIAN.Net - «Բիոքոթոն» ընկերության գործունեությունը 9 տարի առաջ ընդամենը 4 աշխատողով է սկսվել։ Շուկայում սկզբում ներկայացվել են բամբակյա ձողիկներ, իսկ հետո՝ բժշկական բամբակ, բամբակյա սկավառակներ ու խոնավ անձեռոցիկներ։ Արտադրության բոլոր բաղադրիչներն արտադրվում են տեղում, որն էլ ապահովում է արտադրանքի բարձր որակն ու մրցակցային առավելությունը։ «Բիոքոթոնը» տարիների ընթացքում ընդլայնվել է, ընկերության արտադրանքն այժմ հասանելի է նաև արտասահմանյան շուկաներում։
2022թ.-ին ընկերությունը հիմնադրել է երկրորդ՝ խոնավ անձեռոցիկների արտադրամասը։ Հիմնադրման առաջին իսկ օրվանից «Բիոքոթոն» ընկերության գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ արտադրությունը համալրվել է ժամանակակից հոսքագծերով ու սարքավորումներով: «Մեր ընկերությունը հիմնվել է 2015-ին։ Հիմնադրման սկզբում այս ոլորտի արտադրողները շատ քիչ էին։ Արտադրության սկզբում դժվարությունները շատ էին, աշխատում էինք երկու հերթափոխով՝ շուկայի պահանջմունքները լրացնելու նպատակով: Այժմ ամսական միայն մեկ միլիոն հատից ավելի բամբակյա ձողիկներ ենք արտադրում։ Հաշվի առնելով ընկերության արտադրանքի մեծ պահանջարկը, մեր լավագույն գործընկեր Ակբա Լիզինգի աջակցությամբ ձեռք բերեցինք արտադրական նոր հոսքագիծ և հիմնեցինք խոնավ անձեռոցիկների արտադրությունը։ Այս հոսքագծի շնորհիվ կարողանում ենք օրական տասը հազարից ավելի տուփ ապրանք արտադրել: Արտադրության հիմնադրման սկզբից Ակբա Լիզինգը թե՛ խորհրդատվական, թե՛ ֆինանսական առումով մեր կողքին է եղել»,- նշել է «Բիոքոթոն» ընկերության տնօրեն Արթուր Բալյանը։
Այժմ ընկերության արտադրանքի մոտ 60%-ն արտահանվում է Ռուսաստան և Վրաստան։ Առաջիկայում նախատեսվում է ավելի ընդլայնել արտադրությունը՝ մուտք գործելով նաև եվրոպական շուկա: Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։ Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Սիմոնյանը՝ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին․ Կարևորում ենք տարածաշրջանային գործակցությունը ԱԺ նախագահը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա |