Միրզոյանն ու Լիտվայի Սեյմի նախագահը խոսել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության մասին

Միրզոյանն ու Լիտվայի Սեյմի նախագահը խոսել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության մասին

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Վիլնյուսում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լիտվայի Սեյմի նախագահ Վիկտորիա Կմիլինտե-Նելսենի հետ հանդիպմանը քննարկել է երկու երկրների միջև գործընկերության հետագա խորացման, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի։

Արարատ Միրզոյանը և Լիտվայի Սեյմի նախագահն ու խորհրդարականանները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարների շուրջ՝ ինչպես ընթացիկ ծրագրերի հաջող կյանքի կոչման, այնպես էլ առկա գործիքակազմի կիրառման միջոցով նոր ուղղություններով էական աջաընթաց գրանցելու համատեքստում։ Կարևորելով մարդկանց միջև շփումների ընդլայնումը, հայ երիտասարդների ակտիվ ներգրավումը ԵՄ ծրագրերում՝ նախարար Միրզոյանը շեշտել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացման արդյունքում գրանցված ձեռքբերումներին։ Միրզոյանն իր երախտիքն է հայտնել այդ ճանապարհին, ինչպես նաև Հայաստանի ինքիշխանությանն ու դիմակայունության ամրապնդմանը ցուցաբերվող աջակցության համար։

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգային հարցերին՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականն ու դրա կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը: Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ներկայիս պատկերն ու խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումները։

Հանդիպմանը մասնակցել են նաև Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը և ԵԽԽՎ-ում պատվիրակության ղեկավարը։

Լիտվայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո Միրզոյանը հայտարարել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել Հայաստանի և Լիտվայի կապերը մի շարք ոլորտներում, ինչպես, օրինակ, տնտեսություն, բարձր տեխնոլոգիական Էներգետիկա, տուրիզմ, մշակույթ, կրթություն։ Արարատ Միրզոյանը և Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---