Սարգսյան․ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հանրաքվեն առաջարկում եմ անցկացնել սեպտեմբերի 21–ին

Սարգսյան․ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հանրաքվեն առաջարկում եմ անցկացնել սեպտեմբերի 21–ին

PanARMENIAN.Net - «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Ազգային ժողովում, ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցը հանրաքվեի դնելու մասին լսումների ժամանակ, առաջարկել է ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու վերաբերյալ հանրաքվեն անցկացնել սեպտեմբերի 21–ին։

«ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվեն պետք է անցկացնել հենց սեպտեմբերի 21–ին, ինչպես եղավ 1991 թ.։ Խնդիրը սիմվոլիզմը չէ, թեև կարող է լինել, այլ դա կնշանակի այն, որ մենք կշարունակենք այն գործը, որ սկսել է մեր ընկեր Ազատ Արշակյանը։ Դա նաև կնշանակի, որ մենք այս տարածաշրջանում ջանում ենք դառնալ ժողովրդավարության կղզյակ։ Մեզ կսկսեն օժանդակել, ու ես կասկած չունեմ, որ դա շատ առատաձեռն մեզ կփոխհատուցվի»,– հայտարարել է Սարգսյանը, որի ելույթին հաջորդել են դահլիճի բուռն ծափողջույնը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանն իր հերթին հիշեցրել է, որ հանրաքվեն պետք է կազմակերպել ու անցկացնել առաջիկա 4 ամսվա ընթացքում։

Լսումների նախաձեռնողներից «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն էլ իր ելույթում հայտարարել է, որ հանրաքվեի արդյունքները պետք է տեղ գտնեն նաև 2026 թ. սահմանադրական փոփոխությունների մեջ, որոնք ըստ ամենայնի, պետք է տեղի ունենան։

«Հանրաքվեն ահռելի պատուհաններ կբացի մեզ համար` ազատությունների, ժողովրդավարական ինստիտուտների, կոռուպցիայի դեմ պայքարի իմաստներով»,– վստահեցրել է նա։

Այնուհետև նա որոշել է ԱԺ ամբիոնին փռել ԵՄ դրոշը, ինչպես նաև Բաբաջանյանն իր հետ բերել էր «կալոշ»՝ իբր «հետընթացի խորհրդանիշ»։

ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ, լսումները նախագահող Արման Եղոյանը Բաբաջանյանին հորդորել է հանել դրոշը` նշելով, որ ինքը դեմ չէ ԵՄ դրոշին ընդհանուր առմամբ, բայց Հայաստանի խորհրդարանում պետք է լինի միայն մեկ դրոշ՝ ՀՀ դրոշը։

ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցը հանրաքվեի դնելու վերաբերյալ լսումները նախաձեռնել է արտախորհրդարանական 4 ուժ` «Հանուն հանրապետության» կուսակցությունը, «Հայաստանի եվրոպական կուսակցությունը», Հանրապետություն» կուսակցությունը, «Ազատ քաղաքացի» ՀԿ–ն, որոնք միավորվել են «ժողովրդավարական ուժերի հարթակում»։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---