ԱՄՆ Պետդեպ․ Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է

ԱՄՆ Պետդեպ․ Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղարությունը վստահություն է հայտնել, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, անկախ որոշ քաղաքական գործիչների հոռետեսությունից։

«Կարևորը հետևյալն է՝ Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է։ Այն կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Մենք դա հստակ ենք ասել»,–նշել է գերատեսչության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, գրում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը։

Ըստ նրա, ԱՄՆ–ն կշարունակի աշխատել ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ «անդամակցությանն անցնելու, հասկանալու համար, թե ինչպիսին է լինելու այդ անցումը և ինչ պետք է անի Ուկրաինան»։

Ուկրաինան ՆԱՏՕ–ի ընդլայնված լիազորություններով 5 գործընկերոջից մեկն է՝ Ավստրալիայի, Վրաստանի, Հորդանանի և Շվեդիայի հետ մեկտեղ։ 2022–ի սեպտեմբերի 30–ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ՌԴ կողմից Ուկրաինայի վրա հարձակվելու ֆոնին, ՆԱՏՕ–ին արագացված անդամակցության հայտ է ստորագրել։

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---